Բարսելոնան կարող է ձեռք բերել Ինիգո Մարտինեսին ամռանը

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել Ինիգո Մարտինեսին ամռանը, եթե Ժերար Պիկեն հեռանա ակումբից։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը պաշտպանությունում պոտենցիալ նորեկների երկար ցուցակ ունի, սակայն «Բարսան» Պիկեին փոխարինելու գլխավոր թեկնածու է համարում «Ատլետիկի» պաշտպանին: Ջերարդի պայմանագիրն ակումբի հետ կավարտվի 2023 թվականի ամռանը, եթե այս մրցաշրջանում պաշտպանը խաղաժամանակի 35%-ից պակաս խաղա։

Անցած ամառ «Բարսան» Պիկեին ասաց, որ նա ավելի քիչ խաղաժամանակ կունենա 2022/23 մրցաշրջանում։ Չնայած դրան, խաղացողը որոշել է մնալ թիմում, որպեսզի պայքարի մեկնարկային կազմում տեղի համար:

Մարտինեսի պայմանագիրը «Ատլետիկի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը, և առայժմ խաղացողը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել։

Այսպիսով, Պիկեի հեռանալու դեպքում Բարսան կարող է անվճար պայմանագիր կնքել Ինյիգոյի հետ։

Ամենաթարմ