fbpx
Սպորտ

Բարսելոնան կարող է պահանջել վերախաղարկել Ռեալի հետ հանդիպումը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ ակումբը կարող է պահանջել «Ռեալի» հետ խաղը կրկնել, եթե ապացուցվի, որ մրցավարները սխալմամբ չեն արձանագրել կատալոնացիների գոլը Էլ Կլասիկոյում՝ Լամին Յամալի հարվածից հետո։

«Մենք անմիջապես կապ կհաստատենք մրցավարների տեխնիկական կոմիտեի և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ խաղի ընթացքում արված բոլոր կադրերը տրամադրելու համար: Եթե ​​հաստատվի, որ դա օրինական գոլ է եղել, չենք բացառում, որ կպահանջենք խաղի վերախաղարկում։ Դա արդեն տեղի է ունեցել եվրոպական առաջնություններից մեկում VAR-ի սխալի պատճառով»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Instant Foot-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հետ Լա Լիգայի 32-րդ տուրի խաղում կապտանռնագույնների ֆուտբոլիստ Լամին Յամալն օգտվել է անկյունայինի խաղարկումից։ Գնդակը, հավանաբար, ամբողջությամբ հատեց դարպասային գիծը, սակայն դարպասապահ Անդրեյ Լունինը հետ շպրտեց այն։ Մրցավար Սեզար Սոտո Գրադոն ազդանշան չտվեց, բայց հետո մի քանի րոպե խորհրդակցեց տեսաօգնականի հետ: Ի վերջո, մրցավարը հաստատեց իր որոշումը, որը խաղից հետո բազմաթիվ վեճերի ու քննադատությունների տեղիք տվեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ