fbpx
Սպորտ

ՉԼ․ Բարսան այսօր փորձելու է կրկնել 4 տարի առաջ գրանցած քամբեքը

Այսօր ֆուտբոլասերներին երկու շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումների շրջանակներում։

Ուղիղ կեսգիշերին մեկնարկող հանդիպումներից մեկում ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչի հաջորդ մասնակցին կորոշեն «Լայպցիգն» ու «Լիվերպուլը»։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լայպցիգը» պարտություն է կրել 2-0 հաշվով։

Մյուս հանդիպումը ֆուտբոլասերների մոտ հետաքրքիր հիշողություններ է առաջացնում․ հնարավոր չէ մոռանալ «Բարսայի» ֆանտաստիկ քամբեքը ՊՍԺ-ի հետ դիմակայությունում, երբ առաջին խաղում 4-0 պարտվելուց հետո կատալոնական ակումբը կարողացավ հաղթել 6-1 հաշվով ու դուրս գալ հաջորդ փուլ։ Իսպանական ակումբի երկրպագուները այսօր նույնպես նման քամբեք են ակնկալելու իրենց սիրելի թիմից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ