Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ զոհված զինծառայողների աճյունների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսվել են։
Նշվում է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) ու Վարանդայի շրջաններում։
ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ զինադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1490 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, իսկ մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:

