fbpx
Սպորտ

Բարսելոնան սահմանել է Ֆրենկի դե Յոնգի հրաժարագինը

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել թիմի 27-ամյա հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից, եթե 60 միլիոն եվրոյի առաջարկ ստանա նրա համար, հայտնում է Football Espana-ն։

Ըստ աղբյուրի՝ հոլանդացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն անգլիական ակումբը պատրաստ է դե Յոնգի տրանսֆերի համար վճարել ոչ ավելի, քան 40 միլիոն եվրո։

Դե Յոնգը կատալոնական ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 213 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ