fbpx
Սպորտ

Բարսան վերջին 18 տարվա ընթացքում վատագույն արդյունքն է ցույց տվել

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է իր անվստահ ելույթները Իսպանիայի Լա Լիգայում։ Այս անգամ էլ ակումբը ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Ալավեսի» հետ։

«Բարսան» 6 տուրից հետո ունի ընդամենը 8 միավոր և զբաղեցնում է միայն 12-րդ հորիզոնականը։

Սա Լա Լիգայում վերջին 18 տարիների ընթացքում վատագույն ցուցանիշն է «Բարսայի»՝ 2002/2003 մեկնարկից հետո։

Հատկանշական է, որ այն ժամանակ նույնպես կատալոնյան ակումբը գլխավորում էր հոլանդացի մարզիչ․ խոսքը Լուի Վան Գալի մասին է։ Այդ մրցաշրջանում «Բարսան» ի վերջո զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը, իսկ հոլանդացի մարզիչը հեռացվեց պաշտոնից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ