Կատալոնական «Բարսելոնան» վերսկսել է մարզումները։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։
Առաջին մարզումն անցկացվել է ակումբի բազայում։ Նրանք բազա են ժամանել արդեն մարզահագուստով ու չեն օգտվել հանդերձարաններից։
Մարզումների վերսկսումը թույլատրվել է այն բանից հետո, երբ «Բարսայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստավորում են անցել ու բոլորի մոտ արդյունքը եղել է բացասական։
📍 Ciutat Esportiva Joan Gamper
💪 Back to work! pic.twitter.com/P9kVSzhEFr— FC Barcelona (@FCBarcelona) May 8, 2020

