fbpx
Սպորտ

Բարսելոնայի երեք ֆուտբոլիստ կարող է փոխել ակումբային գրանցումը

Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են իսպանական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստներով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հաղորդվում է, որ այդ լիգայի ակումբները ցանկանում են ամռանը ձեռք բերել հարձակվողներ Ռաֆինյային և Ռոբերտ Լևանդովսկուն, ինչպես նաև դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին:

Հիշեցնենք, որ ամռանը «Բարսելոնայից» կհեռանա նաև թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։

Իսպանիայի առաջնությունում այս պահին կատալոնացիները վաստակել են 57 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ