Երեկ կայացավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Սևիլյա» դիմակայության 2-րդ հանդիպումը։ Առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել էր «Սևիլյան»։
Այս խաղում «Բարսան» կարողացավ արագ գոլ հեղինակել․ 12-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Ուսման Դեմբելեն։ Բայց այս հաշիվը պահպանվեց շատ երկար՝ մինչև երկրորդ խաղակեսի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեն․ իրադարձությունների ընթացքը բեկեց Ժերար Պիկեն, ով կարողացավ գոլ խփել։
Այսպիսով՝ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ էլ կատալոնական ակումբը ուժեղ գտնվեց Բրեյթուայթի գոլի շնորհիվ կարողացավ հաղթել դիմակայությունը ընդհանուր՝ 3-2 հաշվով։
Նշենք, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչում «Բարսան» կմրցի «Ատլետիկ Բիլբաո» – «Լևանտե» զույգի հաղթողի հետ։
https://www.youtube.com/watch?v=SgtBO_t02EA