Նախկինում «Բարսելոնայում» հանդես եկող «Զենիթի» ֆուտբոլիստ Մալկոմը խոսել է կատալոնական ակումբում եղած ժամանակահատվածի մասին։
«Դրական հիշողություններ ունեմ այդ ժամանակահատվածից, չնայած կարծում եմ, որ ինձ հետ անարդար վարվեցին:
Ես ավելի շատ խաղաժամանակ էի ակնկալում ստանալ, բայց այդպիսի թոփ ակումբներում դա այնքան էլ հեշտ չէ», – Մալկոմի խոսքերը հաղորդում է La Cadena SER-ը: