«Բարսելոնա»-ի ղեկավարությունը մտադիր է բանակցություններ սկսել Լիոնել Մեսիի հետ՝ ևս մեկ անգամ պայմանագիր կնքելու նպատակով:
Marca-ի հայտմամբ՝ «Բարսելոնա»-ն կփորձի հնարավորինս շուտ համաձայնության գալ Մեսիի հետ, որպեսզի առաջիկա տրասֆերային շրջանի ժամանակ թիմի հարձակվողին կորցնելու ռիսկ չառաջանա:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մեսին «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած խնդիրների պատճառով կարող է ամռանը հեռանալ ակումբից: