Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել ՊՍԺ հարձակվո Նեյմարին: Sport.es-ի հաղորդմամբ՝ կատալոնացիները փարիզյան ակումբին նախնական առաջարկ են արել. 100 մլն եվրո, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքները:
Բարսելոնան նաև պատրաստ է ՊՍԺ-ին զիջել Սամուել Ումտիտիի կամ Իվան Ռակիտիչի տրանսֆերները: Նրանց միջև ընտրություն պետք է կատարի ՊՍԺ-ն:
Ֆրանսիական ակումբը դեռևս չի պատասխանել «Բարսելոնային», սակայն հաղորդվում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը տեղափոխությունից ցանկանում է ստանալ ավելին, քան վճարել էր նրա տրանսֆերի համար 2017 թվականին: