«Բարսելոնան» բաց չի թողնի Ֆիլիպե Կոուտինյուին 100 մլն ֆունտից քիչ գումարի դիմաց:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Կոուտինյուի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», սակայն այդ տեղափոխությունը հնարավոր կլինի, եթե նրանց վրա դրված տրանսֆերային արգելքը հանվի:
Հաղորդվում էր նաև, որ կատալոնական ակումբը մտադիր է ստանալ հարձակվող Անտուան Գրիզմանին` նրա համար առաջարկելով Կոուտինյուին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշենք, որ Կոուտինյուի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամռանը: