Radio La Red-ի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Ինտերի» հաձարկվող Լաուտարո Մարտինեսը, ով հանդիսանում է նաև Մեսսի թիմակիցը Արգենտինայի հավաքականում։
Հարղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 112 միլիոն Եվրո ծախսել 21-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Հենց այսքան է Մարտինեսի հրաժարագինը։ Նշված գումարի 10 տոկոսը բաժին կհասնի «Ռասինգին», որը արգենտինացու նախկին ակումբն է։
Հավելենք նաև, որ Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում 7 խաղ է անցկացրել ու դարձել 5 գոլի հեղինակ։