«Բարսելոնան» Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի` «Ռեալի» հետ խաղում դաշտ դուրս կգա հատուկ մարզահագուստով:
Ֆուտբոլիստների ազգանունները կգրվեն նաև չինարեն: Այսպիսով, կատալոնական ակումբը որոշել է նշել 2019 թվականի մեկնարկը` չինական օրացույցով:
«Բարսելոնան» ներկայացրել է նաև այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են պատրաստվելու խաղին:
Ընդհանուր առմամբ թիմի հայտացուցակն այս տեսքն ունի`
Դարպասապահներ. տեր Շտեգեն, Պենյա,
Պաշտպաններ. Սեմեդու, Լանգլե, Մուրիլյո, Պիկե, Ալբա, Վերմալեն,
Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, Բոատենգ, Բուսկետս, Ռոբերտո, Կոուտինյո, Ալենյա, Արթուր, Վիդալ, Մալկոմ,
Հարձակվողներ. Սուարես, Մեսսի:
«Բարսելոնա»-«Ռեալ» գավաթային հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում այսօր` փետրվարի 6-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին և կցուցադրվի «Կենտրոն TV»-ի ուղիղ եթերում:
Հաղորդում է armsport.am-ը:
