Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարության ներկայացուցիչներն այսօր առավոտյան մեկնել են Փարիզ, որտեղ կհանդիպեն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյին:
«Բարսելոնա»-ն Լեոնարդոյի հետ հանդիպմանը Նեյմարի տեղափոխության դիմաց կառաջարկի 80 միլիոն եվրո և թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport.es-ը, ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է ընդունել «Բարսելոնա»-ի առաջարկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիոնել Մեսսին զրուցել է Նեյմարի հետ և խնդրել նրան չընդունել Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկները: