«Բարսելոնայի» ֆուտբոլիստները նամակ են գրել ակումբի ղեկավարությանը:
Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել աշխատավարձի նվազեցման գնալու առաջարկի վերաբերյալ:
«Մենք չենք պատրաստվում համակերպվել, որ «Բարսելոնան» խախտում է մեր իրավունքները: Ակումբի ղեկավարությունը վստահ է, որ աշխատավարձի նվազեցման հասնելու միակ միջոցը ակումբի բոլոր ստորաբաժանումների միասնական գործողությունն է: Միևնույն ժամանակ, նրանք հակասում են իրենց՝ խոստովանելով, որ նշվածներից ոմանք արդեն կատարել են տնտեսական ճշգրտումներ, որոնք նրանք ցանկանում են»,- ասվում է ֆուտբոլիստների նամակում:
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից: