«Բարսելոնան» մինչև 12 տարեկանների թիմը հրաժարվել է ներկայացնել Իսպանիան Danone Nations Cup մրցաշարում: Թիմը այդ մրցաշարում պետք է կրեր իսպանական սիմվոլիկայով մարզաշապիկներ: Այս մասին հայտնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ թիմը հանդես է եկել որակավորման փուլում, քանի որ այդ փուլում թույլատրվում է խաղալ ակումբային գույներով։ Սակայն եզրափակիչ մրցաշարին, որը ճակատագրի հեգնանքով անցավ հենց Կատալոնիայում, «կապտանռնագույնները» չէին ժամանել։
«Ֆուտբոլիստները պետք է կրեին իսպանական մարզաշապիկներ, իսկ ակումբի ղեկավարները որոշել են, որ «Բարսելոնան» չի մասնակցի ոչ ակումբային մարզաշապիկով։ Նրանք անկոտրում էին», – այս մասին հայտնել է Cadena SER Catalunya ռադիոկայանի հաղորդավարը: