Բարսելոնայի վերջին խաղերում ոչ մի դրական փոփոխություն չեմ տեսել․ Ռիվալդո

Ամենադիտվածներ

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Ռիվալդոն հայտնել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Կիկե Սիտյենի օրոք թիմի խաղում որակական փոփոխություններ չի տեսնում։

«Անկեղծ ասած, «Բարսելոնա»-ի վերջին խաղերում ոչ մի դրական փոփոխություն չեմ տեսել, եթե համեմատենք նրա հետ, ինչ կար Վալվերդեի օրոք: Թիմը կարող է ավելի լավ խաղալ, քանի որ կազմում հիանալի ֆուտբոլիստներ կան:

Սետյենի օրոք «Բարսելոնան» ավելի շատ է կախված Մեսսիից, և դա նկատելի է: Մրցակիցները կենտրոնացած են նրան կանգնեցնելու վրա: Երբ նրանց մոտ ստացվում է, «Բարսելոնան» չի կարողանում կապել իր խաղը: Իմ կարծիքով, սա տեղի է ունենում ակումբի սխալ ծրագրավորման պատճառով:

Ամեն ինչ ավելի վատացավ հունվարին, երբ թիմից մի քանի խաղացողներ հեռացան»,-ասել է Ռիվալդոն։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Ամենաթարմ