«Բարսելոնան» հնարավորություն է փնտրում վաճառել կամ փոխանակել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
«Բարսելոնայում» կարծում են, որ կորոնավիրուսով առաջացած ճգնաժամի պատճառով հնարավոր գնորդների համար դժվար կլինի ամբողջությամբ վճարել 28-ամյա խաղացողի աշխատավարձը:
Հետևաբար, «Բարսելոնան» պատրաստ է փոխզիջման գնալ և վճարել «Բավարիայի» կողմից վարձակալած բրազիլացու աշխատավարձի մի մասը՝ նրա տեղափոխման դեպքում: Այժմ խաղացողը շաբաթական վաստակում է ավելի քան 220 հազար եվրո:
Հաղորդվում է, որ Կոուտինյոյով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին», «Նյուքասլը» և «Լեսթերը»:
Աղբյուրը՝ The Telegraph։

