fbpx
Աշխարհ

Բրիջիթ Բարդոն դատապարտել է Ֆրանսիական Պոլինեզիայում շան միս օգտագործելու պրակտիկան

Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիջիթ Բարդոն բաց նամակ է ուղղել Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանություններին, որում դատապարտել է այդ շրջանում շան միս օգտագործելու պրակտիկան: Այս մասին գրում է France Info-ն:

Դերասանուհու կարծիքով նման գործողությունները անթույլատրելի են: Ամոթալի է իշխանությունների քթի տակ շան մսի վաճառքի գարշելի անօրինական պրակտիկան մի երկրում, որը համարվում է համաշխարհային զբոսաշրջային դրախտ:

«Եթե նրանք (իշխանությունները) չեն ցանկանում հանցակիցներ լինել, նրանք չեն կարող անտեսել դա»,- նշել է Բարդոն:

Պոլինեզիայի ղեկավարությունը, սակայն, չի արձագանքել դերասանուհու քննադատությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ