fbpx
Աշխարհ

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները․ Պուտինը շնորհավորել է Ալիևին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության օրվա առթիվ։

Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

Պուտինը նշել է,ո ր Ադրբեջանը հաջողության հասել մի շարք ոլորտներում և նշանակալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում։

ՌԴ նախագահը նշել է, որ իրենք բարձր են գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հենված ընկերության բարի ավանդույթների ու փոխադարձ հարգանքի վրա։

Պուտինը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով իրենք ապագայում էլ բոլոր կողմերով ամրապնդելու են ստրատեգիական համագործակցությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ