Սպորտ

Լիվերպուլի աշխատանքը բարձր գնահատականի է արժանի․ Լեմպարդ

Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է «Լիվերպուլի» ու «Չելսիի» տրանսֆերային քաղաքականության մասին։

««Լիվերպուլում» հանդես են գալիս հրաշալի ֆուտբոլիստներ, որոնց ակումբը ձեռք է բերել շատ ցածր գնով և տարիների ընթացքում նրանք հմտացել են որպես պրոֆեսիոնալ խաղացողներ:

«Լիվերպուլի» կատարած աշխատանքը, իրոք, բարձր գնահատականի է արժանի:

«Չելսին» այդ հնարավորությունը չունի, քանի որ մենք ստիպված ենք թիմ կառուցել տրանսֆերային արգելքից հետո և չունենք այնքան ժամանակ, որքան ուներ «Լիվերպուլը»», – Լեմպարդի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ