fbpx
Տնտեսություն

Հայաստանում բարձրացել է միջին աշխատավարձը․ ՊԵԿ նախագահ

Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոսեց աշխատավարձերից։

Նա ասաց, որ փետրվար ամսվա դրությամբ՝ Հայաստանում ամսեկան միջին աշխատավարձը բարձրացել է 11 հազար դրամով՝ 193 հազար դրամից դառնալով 204 հազար դրամ։

Հովհաննիսյանն ասաց նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 8000-ով պակասել է աշխատատեղերի թիվը։ Այս պակասը հիմնականում բաժին է ընկնում համաճարակից տուժած ոլորտներին՝ հասարակական սնունդ, կացության կազմակերպում, հյուրանոցային տնտեսություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ