Էդվարդ Հովհաննիսյան

  • ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

    ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային և 2021թ. օգոստոսից ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնող Մեհդի Ռաիսսիին: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև գործընկերական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն, ինչը կոմիտեի համար դարձել է միջազգային լավագույն փորձի…

  • Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի պարտականություններն ընդլայնվում են

    Ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի պարտականություններն ընդլայնվում են

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ որոշվել է ընդլայնել ազգային օպերատոր համարվող «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին վերապահված պարտականությունները, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ի տեղեկատվական բաժնից։ Ընկերությունը կոշիկից բացի կազմակերպելու է նաև մի խումբ այլ ապրանքների…

  • Հորդորում եմ՝ Վրաստանի սահմանով թուրքական ապրանքներ ներմուծելու փորձ չանել․ ՊԵԿ նախագահ

    Հորդորում եմ՝ Վրաստանի սահմանով թուրքական ապրանքներ ներմուծելու փորձ չանել․ ՊԵԿ նախագահ

    Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ խոսեց Վրաստանի սահմանով թուրքական ապրանքների ներմուծման հնարավոր ռիսկի մասին։ Նա հիշեցրեց, որ Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվել են թուրքական ծագման ապրանքների ներմուծումը։ Հովհաննիսյանը նշեց, որ հունիսի 1-ից Վրաստանը բացել է ցամաքային սահմանը ֆիզիկանան անձանց համար, բայց միևնույն ժամանակ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը տարածվում է նաև այդ դեպքում,…

  • Թեհրանում կայացել է հայ-իրանական համաժողով

    Թեհրանում կայացել է հայ-իրանական համաժողով

    Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում, ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի է ունեցել հայ-իրանական գործարար համաժողով: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ առևտրի պալատում` ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։ Համաժողովից առաջ առանձնազրույց է տեղի ունեցել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մասուդ…

  • Իրանում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման վերաբերյալ հարցեր

    Իրանում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման վերաբերյալ հարցեր

    Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան: ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԵՂՐԻԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այցի…

  • Advertisement
  • ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Իրանում է

    ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով Իրանում է

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հրավերով մայիսի 23-ին երկօրյա այցով մեկնել է Թեհրան` քննարկելու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման հարցերը: Այցի ընթացքում, մասնավորապես, կողմերը քննարկել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքի վերաբերյալ հարցեր: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ԻԻՀ գործընկերոջը ներկայացրել է, որ անցակետի արդիականացման…

  • ՊԵԿ նախագահը այցելել է հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՊԵԿ նախագահը այցելել է հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը այցելել է հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ ՊԵԿ ուսումնական կենտրոնը զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի՝ կոմիտեում աշխատելու հեռանկար ստեղծելով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ…

  • Հայաստանում բարձրացել է միջին աշխատավարձը․ ՊԵԿ նախագահ

    Հայաստանում բարձրացել է միջին աշխատավարձը․ ՊԵԿ նախագահ

    Այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը խոսեց աշխատավարձերից։ Նա ասաց, որ փետրվար ամսվա դրությամբ՝ Հայաստանում ամսեկան միջին աշխատավարձը բարձրացել է 11 հազար դրամով՝ 193 հազար դրամից դառնալով 204 հազար դրամ։ Հովհաննիսյանն ասաց նաև, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 8000-ով պակասել է աշխատատեղերի թիվը։ Այս պակասը…

  • Աշխատողների գործն է՝ կգնան հանրահավաքի, թե չեն գնա․ ՊԵԿ նախագահ

    Աշխատողների գործն է՝ կգնան հանրահավաքի, թե չեն գնա․ ՊԵԿ նախագահ

    ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր կամ ՊԵԿ որևէ այլ պաշտոնյայի ցուցումով ՊԵԿ որևէ աշխատակից չի մասնակցել հանրահավաքին։ Հովհաննիսյանի խոսքով՝ աշխատողների գործն է՝ կգնան նրանք հանրահավաքի, թե չեն գնա։ Նա նաև ասաց, որ եթե ինքը չգնար հանրահավաքին, խնդիրներ չէր ունենա։

  • ՊԵԿ նախագահը ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին

    ՊԵԿ նախագահը ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին

    ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին՝ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ Պետական եկամուտների կոմիտեն մշտապես բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերված աջակցությունը: Նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ…

  • ՊԵԿ-ը 2021-ը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

    ՊԵԿ-ը 2021-ը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններով

    Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով: Պետական եկամուտների կոմիտեի կանխատեսմամբ` հօգուտ բիզնեսի կատարված փոփոխության ազդեցությունը պետբյուջեի հարկային եկամուտների վրա հնարավոր…

  • ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

    ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

    ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ Հունվարի 21-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ 2020 թվականին ՀՀ ՊԵԿ…

  • ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամին

    ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամին

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին, հայտնում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների…

  • Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին. ՊԵԿ նախագահը ուղերձ է հղել

    Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին. ՊԵԿ նախագահը ուղերձ է հղել

    ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը է հղել, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին:…

Advertisement