Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար, գործարար Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 6 միլիարդ դոլարով՝ հասնելով 169,8 միլիարդ դոլարի։
Այս մասին վկայում են Forbes-ի Real-Time Billionaires վարկանիշային աղյուսակը։
Աճի պատճառ է դարձել Tesla ավտոարտադրողի արժեթղթերի գնի 5 տոկոսով աճը՝ ապրիլի 5-ին։
Նշենք, որ այս պահին, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 188,6 միլիարդ դոլարով, իսկ Մասկն այս ցուցակում երկրորդն է։


