ՀՀ կառավարությունը գրառում է կատարել Facebook-ում: Կառավարությունը հայտնում է, որ բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը:
«Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ:
Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:
Լուսանկարիչ՝ Կարապետ Սահակյան»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/armgovernment/posts/3411100372246336