Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Բարեկարգվում է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի հարակից տարածքը (Պլանի գլուխ, գյուղինստիտուտից վերև)։
Տարիներ շարունակ ոռոգում չլինելու պատճառով ծառերը չորացել են, կանաչը` վերացել։ ՀՈԱԿ-ի ուժերով գոտում արդեն գործում է ոռոգման համակարգը, տարածքը մաքրվել է, նախապես ծանուցելուց հետո հատվել են անկենդան ծառերը: Արդեն կանաչն է գերակշռում:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով, պուրակը վերջնականապես կբարեկարգվի»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219640783955890&id=1405208089