Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագահը նշել է, որայս պահին մեկնարկել են Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի մայրուղուց դեպի Բերդաշեն տանող 8,5 կմ և Ճարտար քաղաքի երկու հատվածներն իրար կապող 9 կմ երկարությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:
«Առաջիկա օրերին կսկսենք Ստեփանակերտ – Կարմիր շուկա – Մարտունի մայրուղուց դեպի Հերհեր և Քերթ համայնքներ տանող ճանապարհների ասֆալտապատումը:
Վերանորոգվում է Ստեփանակերտ – Կարմիր շուկա – Մարտունի հանրապետական նշանակության մայրուղին:
Եվ թվարկածս շրջանում իրականացվող պետական ծրագրերի մի հատվածն է միայն:
Բարեկեցիկ երկիր կառուցելու մեր տեսլականը պետք է շոշափելի դառնա մեր իսկ ամենօրյա աշխատանքով՝ ասֆալտապատ ու սալապատ ճանապարհներով, խմելու և ոռոգման ջրով, լուսավոր, հարմարավետ դպրոցներով և մանկապարտեզներով, ժամանցի ու հանգստի վայրերով, որակյալ, բարձր վճարվող աշխատանքով»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/238944953762621/