fbpx
Հասարակություն

Երևանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է

ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում:

Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում:

Ինչ վերաբերում է մարզերին, ապա հանգստյան տների ռեստորաններն ու ճաշարանները ՍԱՏՄ ամենօրյա ուշադրության ու վերահսկողության թիրախում են, դրանցում հիմնականում պահպանվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը: Միայն երկու կազմակերպությունում է նկատվել խախտում՝ աշխատակիցներն ու հաճախորդները դիմակը կրել են ոչ պատշաճ, ինչը արագ ուղղվել է տեսուչի ցուցումով: Ես մեկ տնտեսավարողի մոտ թերի է լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանը:

https://www.facebook.com/hlib.am/posts/785767865497253?__xts__[0]=68.ARC6jWwtaGMCkpz1xMd3oLRfisdVeAuNRvONj5X5b6bI8YELV1_pen-UxHPRUfHtJ136L_Wg3C-jvrsKZPDTgwDGTQSpQA62n-VTc01IW1Z5PQf-Bw8klXkoQshfCuKuiIWubngtc35hRXcvaqguKjIfuuXCXO2selBF1zpAcoucgE9VdhwqlhCklmPP38KFIZ83wSV_EUcoRBeJfOY4oUzGXqwUYoO1my4YNsKtrdIW9ry6Qs–F_KhU_-5nmQhrbCyiu7L_9D9dajHYFbN1np0yYANelnfONmqPex-FgdtBGndAJ9YNf5VgbdDSSUUzct3K92vCRHzMQsuML7qTPo&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ