Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․
««PMA Venture Capital» խմբի հիմնադիր, Մեծ հայրենասեր և բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում իմ գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամին։ Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։
Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»։