Մինչ այս հաղորդվել էր, որ «Աստանայի» առաջատար Տիգրան Բարսեղյանը տեղափոխվում է՝ Սլովակիայի չեմպիոն «Սլովան», որտեղ ադեն բուժզննում է անցել ու կողմերն արդեն տրանսֆերի գնի շուրջ պայմանավորվել են։
Սակայն, կարծես թե, հերքվում է այս տվյալը։
«Тень отца Гурмана» Telegram-ի ալիքը հերքում է վերոնշվածն ու ասում, որ Բարսեղյանը ոչ մի բուժզննում էլ չի անցել, չնայած նրան, որ «Սլովանն» իրոք հետաքրքրված է հայ ֆուտբոլիստով։
Ալիքը նշում է, որ կշարունակի խաղալ «Աստանայում» ու կօգնի ղազախական ակումբին Կոնֆերենցիաների Լիգայում։
