Ղազախական «Աստանան» ուսումնամարզական հավաք է անցկացնում Պորտուգալիայում։ Դրան իր մասնակցությունն է ունենում նաև թիմի հայազգի նորեկ Տիգրան Բարսեղյանը։
Նշենք, որ «Աստանայի» հավաքը կտևի մինչև փետրվարի 10-ը, որի ընթացքում թիմը կմասնակցի նաև «Atlantic Cup»-ին:
Հավաքի վերաբերյալ տեսանյութ է պատրաստել ու հրապարակել ղազախական ակումբի մամուլի քարտուղարությունը։