Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները իրենց խաղացողների ճնշող մեծամասնությանը տեղեկացրել են իրենց հնարավոր տեղափոխության մասին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին ակումբում կմնա միայն վեց ֆուտբոլիստ՝ Լիոնել Մեսսի, Անտուան Գրիզման, Ֆրանկ դե Յոնգ, Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Անսո Ֆաթի և Ժերար Պիկե:
Կատալոնացիները պատրաստ կլինեն վաճառել մնացած բոլոր խաղացողներին:
Marca-ն հավելում է, որ առաջնահերթ թիմը կլքեն Իվան Ռակիտիչը, Նեթոն և Արտուրո Վիդալը:
«Բարսելոնայի» տրանսֆերային նպատակների թվում են «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը և «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը: