«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ի պահանջները հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար չափազանց բարձր են: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ֆրանսիական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի համար պահանջել է 150 միլիոն եվրո, ինչպես նաև Ժան-Կլեր Տոդիբոյին, Իվան Ռակիտիչին և Ուսման Դեմբելեին:
«Ամեն ինչ ավարտված է: Մենք չենք պատրաստվում միջազգային ֆուտբոլում ծաղրի առարկա դառնալ»,-ասել է Բարտոմեուն։
Հիշեցնենք, որ ամռանը Նեյմարը ցանկություն էր հայտնել հեռանալ ՊՍԺ-ից:
Հարձակվողի գլխավոր հավակնորդներն էին «Բարսելոնան», «Ռեալը» և «Յուվենտուսը»։ Բրազիլացուն ձեռք բերելու ամենաակտիվ փորձերը կատարել է կատալոնական ակումբը։ Այնուամենայնիվ կողմերը չկարողացան համաձայնության գալ տրանսֆերի պայմանների հարցում։