fbpx
Ժամանց

Հ1-ով մեկնարկելու է «Բարության դեսպան» նախագիծը

Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկելու է  նոր նախագիծը՝ «Բարության դեսպան» խորագրով։ Նախագծի նպատակն է հանրության կողմից սիրված  բոլոր անձանց միավորել, ովքեր պատրաստակամ կլինեն ներկայացնել  երեխաների պատմություններ։ Միջոցառումների և ընդհանուր ծրագրերի մասին  իրազեկումը կատարվելու է առցանց հարթակներով։ Ակցիաների ժամանակ կազմակերպվելու են հետաքրքիր արշավներ և ֆլեշմոբեր։ Սիրված դեմքերը Երևանի մի շարք հատվածներում ՝ սուրճ, հոթդոգ վաճառելով, բարմեն, մատուցող, դիջեյ աշխատելով, տաքսի վարելով հավաքելու են գումար, որն ուղղվելու է առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը։

Նախագծի հեղինակներն են Վահե Խանամիրյանը, Լիլիթ Մուրադյանը և Վաչե Վարդանյանը։ Նախաձեռնությանն այս պահին միացել են Շուշաննա Թովմասյանը, Մարիաննա Քոքչյանը, Մանե Գրիգորյանը, Դիանա Մալենկոն, Եվա Զոհրաբյանը, Լիանա Վանոյանը, Մարիամ Ալեքսանյանը, Շաքե Հմայակյանը և Գոշ Հակոբյանը:

Անձնակազմը նշում է,- «Մենք հավատում ենք, որ միասնականության շնորհիվ կարող ենք փոխել ճակատագրեր»։

Այս մասին տեղեկացնում է style.news.am-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ