fbpx
Սպորտ

Բասկետբոլ. Մեկնարկում է Հայաստանի Գավաթի խաղարկությունը

Փետրվարի 4-ին կմեկնարկի բասկետբոլի Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկությունը: Տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Գավաթի խաղարկությունը կսկսվի 4 թիմերի շրջանաձև պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը դուրս կգան Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նրանց կմիանան Ա լիգայում հանդես եկող 6 ակումբները և փայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում:

Հայաստանի գավաթի Փփլեյ-օֆֆը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ միմյանց հետ կպայքարեն վիճակահանությամբ իրար դեմ դուրս եկած ակումբները: Հայաստանի գավաթի հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:
Հայաստանի գավաթին կմասնակցեն հետևյալ թիմերը` «Արագած» (Երևան), «Ուրարտու Վիվառո» (Երևան), «Արթիկ- Ման Հոլդինգ» (Արթիկ), ՖԻՄԱ (Երևան), «Էրեբունի Սեդարս» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Արագած 2» (Երևան), «Կիլիկիա» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Լեգեոն» (Երևան):

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ