Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 17-րդ տուրում «Արցախը» հյուրընկալվելիս 95-84 հաշվով հավասար պայքարում առավելության է հասել «Էրեբունի Սեդարս» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը («Արցախ»), որը վաստակեցլ է 29 միավոր:
Թադևոսյանը 5 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Հաղորդում է armsport.am-ը։