fbpx
Սպորտ

Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգեց մի շարք մրցաշարեր

Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգել է իր հովանու ներքո ամռանն անցկացվելիք բոլոր մրցումները։ Ընդհանուր առմամբ օրացույցում ընդգրկված էին տարբեր դիվիզիոնների աղջիկների և տղաների / 16, 18, 20 տարեկաններ / 16 առաջնություններ։

Նշենք, որ ՀՀ տարբեր տարիքային խմբերի հավաքականներ պետք է մասնակցեին այդ մրցաշարերին ․ Հայաստանի ազգային հավաքականը ՝ փոքր երկրների Եվրոպայի, աղջիկների / մինչև 18 և մինչև 16 /, ինչպես նաև տղաների / մինչև 16 / թիմերը ՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։

2021թ․19 տարեկանից բարձր կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունների մասնակիցները կընտրվեն միջազգային դասակարգման աղյուսակի հիման վրա։ Յուրաքանչյուր մրցաշարում կխաղան 16 –ական թիմեր։

ՖԻԲԱ –ն մարտի 12 –ին համաճարակի պատճառով կասեցրել էր բոլոր մրցաշարերը։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ