1Tv.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում հայտարարել է, որ չնայած նրան՝ Բաթումում համավարակային իրավիճակը Վրաստանի մնացած շրջանների համեմատ ծանր է, Բաթումում չեն նախատեսում ընդունել հատուկ կարանտինային պայմաններ, և քաղաքի փակման մասին խոսք չի գնում։
Վարչապետի խոսքով՝ այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ:
«Ինչպես գիտեք, Բաթումում արձանագրված դեպքերից 22-ը կապված է սննդի օբյեկտի հետ: Այսօր Բաթումում կենտրոնացած են բավականին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հանգստանում են, և այստեղ անց են կացվում հետազոտություններ»,- շեշտել է Գիորգի Գախարիան:
Նշենք, որ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք: