fbpx
Հասարակություն

24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ասյօր 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն։

Պարետի սահմանած նորմերի խախտման հիմքով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է կասեցման աշխատանքներ․ 24 ժամով արգելվել է 5 տնտեսավարողի գործունեություն` Երևանում և Արթիկ քաղաքում։
Ժամանակավոր կասեցման պատճառ են հանդիսացել տնտեսավարողների մոտ ջերմաչափման գրանցամատյանի, իրազեկման թերթիկների, ոտնակով փակվող աղբամանների բացակայությունը, ինչպես նաև մարդկանց կուտակումները։

ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն անակնկալ ստուգայցերով պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումն այսօր դիտարկել են Հանրապետության ողջ տարածքում։
Ուժեղացված ստուգայցերը շարունակվել են սուպերմարկետների մասնաճյուղերում, դեղատներում, գեղեցկության սրահներում և այլն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ