fbpx
Աշխարհ

Բաթումի լողափում անօդաչուները կփրկեն խեղդվողներին

Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով` այս տարի ներդրվել է տեխնոլոգիական նորարարություն: Դա նշանակում է, որ Բաթումի փրկարարներին իրենց առաքելությունն իրականացնելիս կօգնեն անօդաչու թռչող սարքերը, որոնց վրա ամրացված կլինեն փրկարարական օդակներ:

Սարքերը ճշգրտությամբ կորոշեն խեղդվող մարդու գտնվելու տեղը և ծով կնետեն օղակները:

Նշենք, որ ամռանը Վրաստանի սևծովյա ափերին ծառայություն կանցկացնի 250 փրկարար, որոնցից 20-ը` աղջիկ: Աղջիկ փրկարարների ինստիտուտը նորամուծություն է Վրաստանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ