Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը անդրադարձել է իր և ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանդիպմանը:
«Այսօր բավականին հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքը և նախանշել մեր հետագա անելիքները»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/MasisMayilian/posts/3152408164828363