Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել և ներկայացրել նոր համազգեստը։ Ակումբը հայտնել է, որ այդ շապիկներով է նրկայանալու Չեմպիոնների լիգայում։
Խաղաշապիկի դիզայնը գերմանական սուպերակումբի «Ալյանց Արենա» ստադիոնի արտաքին տեսքի մոտիվներով է։ Ակումբի տեխնիկական հովանավորը Adidas-ն է։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիան» մրցելու է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։
https://www.facebook.com/fcbayern.en/posts/4319705388100502