«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարիերան կշարունակի «Բավարիայում»:
Մարզիչը կգլխավորի մյունխենյան ակումբը 2021 թվականի հուլիսի 1-ից: Երկու ակումբներն էլ հաստատել են տեղափոխությունը:
«Բավարիան» հայտարարել է, որ համաձայնության են եկել ներկայիս ղեկավարի ՝ Հանսի Ֆլիկի պայմանագրի խզման մանրամասների շուրջ:
Այս մասին հաղորդում է «Լայպցիգի» մամուլի ծառայությունը։