fbpx
Սպորտ

Եվրոպայի երկու ուժեղագույն ակումբները կհանդիպեն. Դե Լիգտը Բավարիա-ՊՍԺ խաղի մասին

Մաթիյս դե Լիգտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:

1/8 եզրափակիչում «Բավարիան» կհանդիպի ՊՍԺ-ի հետ։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի երկրորդ կեսին, պատասխան խաղերը՝ մարտի սկզբին։

«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպումներին, դա տոն կլինի բոլոր ֆուտբոլասերների համար։

Եվրոպայի երկու ուժեղագույն ակումբները կհանդիպեն, և մենք անհամբերությամբ սպասում ենք երկու հիանալի խաղերի, և իհարկե Բավարիայի հաղթանակին»,- ասել է «Բավարիայի» հոլանդացի պաշտպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ