«Բավարիան» հետաքրքրվում է «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի ծառայություններով։ Այս մասին փոխանցում է Tuttosport-ը։
Համաձայն պարբերականի տեղեկությունների ՝ Մյունխենյան ակումբը դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ումտիտիին ձեռք բերելու տարբերակը։ «Բավարիայի» կազմում ֆրանսիացի պաշտպանը կարող է փոխարինել վնասվածք ստացած Նիկոլաս Զյուլեին, որը ծնկի վնասվածքի պատճառով երկար ժամանակով չի կարողանա օգնել իր թիմին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Կատալոնական» ակումբը պատրաստ է 50 միլիոն եվրոյով բաժանվել Ումտիտիից։
Այս մրցաշրջանում Ումտիտին «կապտանռնագույններ»-ի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։ Վերջինիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։