Բավարիան հիմա այնքան մրցունակ չէ, որ լուծի Նոյերի առաջադրանքները. գործակալ

Հրապարակող՝

profile_mag-996×562

Ամենադիտվածներ

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի գործակալ Թոմաս Կրոտը ակնարկել է, որ իր հաճախորդը կարող է հեռանալ մյունխենյան ակումբից: Կրոտը, մասնավորապես, նշել է.

«Նոյերն ուզում է հաղթել Եվրո-2020-ը ու նորից դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող: Նա կենտրոնացած է հաջողության հասնելու վրա: Տպավորություն եմ ստացել, որ ԱՊԼ-ի թոփ-4 թիմերի ու «Բավարիայի» միջև տարբերությունն արդեն շատ մեծ է:

Մյունխենցիների կազմը հիմա այնքան մրցունակ չէ, որ լուծի Մանուելի առաջադրանքները: Նոյերը, հավանաբար, նորից կփայլի, երբ տեսնի «Բավարիայի» համարժեք պատասխանը:

Նա չի պատրաստվում 2021 թվականին հեռանալ ֆուտբոլից: Հիմա պիտի որոշի, թե ամեն ինչ ինչպես պիտի դասավորվի ապագայում: Պայմանագրի երկարաձգումն ու կարիերան «Բավարիայում» ավարտելն ակնհայտ տարբերակ է, բայց միակը չէ»: Այս մասին հաղորդում է Suddeutsche Zeitung-ը:

Նոյերի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

Ամենաթարմ