Մյունխենի «Բավարիան» ցանկանում է իր կազմում տեսնել «Արսենալի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուին։
Ըստ Bayern & Germany-ի՝ Գերմանիայի չեմպիոնի հետաքրքրությունը ճապոնացու նկատմամբ շատ մեծ է. ակումբի ղեկավարությունը ցանկանում է ֆուտբոլիստին տեսնել իրենց թիմում գալիք ամառ: Տոմիյասուն պաշտպանությունում խաղում է բոլոր դիրքերում՝ թե ձախից, թե աջից, թե կենտրոնական պաշտպանի դիրքում (Ճապոնիայի հավաքականում)։
Ճիշտ է, դժվար թե «Արսենալը» այդքան հեշտությամբ բաժանվի ճապոնացի ֆուտբոլիստից։ 25-ամյա ֆուտբոլիստն այժմ իր լավագույն մարզավիճակում է. անցած հոկտեմբերին նա ճանաչվել է թիմի ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Տոմիյասուի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, Transfermarkt-ը Տակեհիրոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։