Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» և «Բավարիան»։
Հանդիպման 28-րդ րոպեին Լևանդովսկին կարող էր գրավել դարպասը, բայց Կաբալյերոն փակեց գնդակի ճանապարհը: 35-րդ րոպեին Մյուլերի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին գերմանական ակումբը բացեց խաղի հաշիվը: Սերժ Գնաբրին և Լևանդովսկին խաղարկեցին գնդակը և «Բավարիայի» 22 համարը գրավեց հակառակորդի դարպասը:
Ընդամենը 3 րոպե անց, Գնաբրին ևս մեկ անգամ գրավեց «Չելսի»-ի դարպասը: Այս անգամ էլ գոլային փոխանցումը կատարեց Լևանդովսկին:
76-րդ րոպեին արդեն գոլի հեղինակ դարձավ լեհ ֆուտբոլիստը:
Հանդիպման 82-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Մարկոս Ալոնսոն։ Նա խախտեց կանոնները Լևանդովսկու հետ պայքարում:
Այսպիսով, «Բավարիան» վստահ հաղթանակ տարավ՝ մեկ քայլով մոտենալով 1/4 եզրափակչին:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին: